ՀՀ Հատուկ քննչական ծառայության Վաղարշյան փողոցի վրա գտնվող շենքի նկուղը երեկ ջուր էր լցվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ճակատագրական դժբախտությունները չեն շրջանցում գործող իշխանություններին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ՀՀ Հատուկ քննչական ծառայության նոր` Վաղարշյան փողոցի վրա գտնվող շենքի նկուղը երեկ ջուր էր լցվել: Այս իրավիճակը հետաքրքիր էր այնքանով, որ նախկինում ՀՀ գլխավոր դատախազության շենքում գործունեություն ծավալող ՀՔԾ-ն վաղուց իր վարույթում գտնվող եւ գտնված գործերի հատորները տարել եւ խնամքով դասավորել էր նոր մասնաշենքի նկուղում: Վնասե՞լ է արդյոք նկուղում լցված ջուրը, օրինակ, Մարտի 1-ի արյունահեղության առիթով հարուցված քրեական գործի բազմաթիվ հատորները: «Ժողովուրդ»-ի այս հարցին ՀՔԾ մամլո խոսնակ Լուսինե Մարգարյանը պատասխանեց, թե կենցաղային խնդիր է եղել ընդամենը, ոչինչ պետք չէ փնտրել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս