Բոլոր լավագույն ֆուտբոլիստները խաղում են Անգլիայում. Վենգեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը կարծիք  է հայտնել, որ անգլիական Պրեմիեր լիգայի ֆինանսական հնարավորությունները թույլ են տալիս մրցաշարային աղյուսակի ստորին հատվածի ակումբներին ձեռք բերել Եվրոպայի ուժեղագույն ֆուտբոլիստներին, հայտնում է  Daily Mail-ը:

«Անգլիայույում մեծ թվով կրեատիվ ֆուտբոլիստներ են խաղում: Նայեք թոփ-ակումբներին իրենց ֆինանսական հնարավորություններով և հզոր հարձակման գծով: Այդ ամենի հետ մեկտեղ, անգլիական Պրեմիեր լիգայի ֆինանսական հնարավորությունները ոչ այնքան հարուստ ակումբներին թույլ են տալիս գնել Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստներին: Բոլոր լավագույն ֆուտբոլիստները խաղում են Անգլիայում», – հայտարարել է Վենգերը:




Լրահոս