Միասնական շտաբը կազմաքանդվո՞ւմ է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook–ի իր էջում գրել է. Միասնական շտաբը կազմաքանդվու՟մ է։ Միասնական շտաբը, կարծես թե, փլուզման եզրին է: Թեպետ Հմայակ Հովհաննիսյանն այսօր ցերեկը հայտարարել էր, որ միասնական շտաբը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ , շտաբի մաս կազմող 2 քաղաքական ուժերը` ՀՅԴ և ԲՀԿ, նույն օրը տարածել են իրենց հայտարարությունները: Ըստ ամենայնի, այսօրվա հանրահավաքին իր հայտարարությունը կանի նաև ՀԱԿ-ը: Փաստորեն, միասնական շտաբի երեք քաղաքական ուժերը հետընտրական զարգացումների ընթացքում յուրաքանչյուրը սեփական գործողությունների ծրագիրն ունի, ինչը անխուսափելիորեն բերելու է շտաբի վերջնական փլուզմանը:




Լրահոս