Երեւանում 2012 թվականի փետրվարին բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների 1քմ մակերեսի շուկայական միջին գները, նախորդ ամսվա համեմատ, նվազել են 0,5%-ով՝ կազմելով 250,1 հազ. դրամ: 2011թ. հունվարի համեմատ՝ բնակարաններն էժանացել են 3,8%-ով:
Մայրաքաղաքում ամենաթանկ բնակարանները շարունակում են մնալ Կենտրոն վարչական շրջանում (1քմ՝ 400 հազ. դրամ), ամենաէժանը՝ Նուբարաշենում (1քմ՝ 140,1 հազ. դրամ): Նախորդ տարվա փետրվարի համեմատ՝ ամենից շատ էժանացել են բնակարանները Կենտրոնում՝ 9,7%-ով, ամենից քիչը՝ Աջափնյակում ու Մալաթիա-Սեբաստիայում:
ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐՆ ԷԺԱՆԱՆՈՒՄ ԵՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ