ՀՐԴԵՀՆԵՐԸ ՀԱՆԳՑՆՈՂ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սովորաբար ապրիլ-մայիս ամիսներին Տավուշի մարզում հորդ անձրեւներ են տեղում: Սակայն այս տարի անձրեւներ գրեթե չեղան, չորային եղանակ է: Մարզի գյուղացիները, կարծելով, թե լավ բերք ստանալու համար հարկ է դաշտերը  հրդեհել, կրակ են վառում: Երբեմն հրդեհներ են բռնկվում նաեւ մշակվող դաշտերից հեռու՝ սարերի բարձունքներում: Սակայն բոլոր դեպքերում հրդեհների նկատմամբ վերաբերմունքը նույնն է՝ մարզի հրշեջները դրանց ուշադրություն չեն դարձնում: Ապրիլի 26-ին՝ ժամը 18-ի սահմաններում, երբ նախագահ Սերժ Սարգսյանին ուղեկցող ավտոշարասյունը Նոյեմբերյանից ուղեւորվում էր Իջեւան, տեղանքից մոտ ութ կմ հեռավորությամբ՝ մայրուղուց ոչ հեռու, երկաթգծի մոտ հրդեհ էր, հսկա  ծառեր էին այրվում, սակայն հրշեջներ չկային: Տավուշի մարզում վատ սովորույթ է դարձել հրդեհներին ուշադրություն չդարձնելը:




Լրահոս