Բնապահպանության նախարարությունը սկսում է գայլերի մորթիների ընդունումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից armlur.am-ը տեղեկանում է, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 18.09.2014 թ. թիվ 977-Ա որոշումը՝ ՀՀ բնապահպանության նախարարի հրամանով ստեղծված Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման հանձնաժողովը սկսում է գայլերի մորթիների ընդունման աշխատանքները:

Այն մեկնարկելու է ս.թ հոկտեմբերի 16-ից յուրաքանչյուր հինգշաբթի օրը, ժամը 14.00-ից 18.00-ն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի կենդանաբանության ինստիտուտի մասնաշենքում /հասցե ք. Երևան, Պ. Սևակի 7, մուտքը բակի կողմից/:




Լրահոս