Մերձմոսկվայում էլեկտրական գնացք են գողացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճանապարհային ոստիկանությունը փնտրում է խուլիգանին, ով նախօրեի երեկոյան էլեկտրագնացք է գողացել և դրանով բախվել մեկ այլ գնացքի:

Գիշերը՝ ժամը 03:20-ին, ստանալով երկու գնացքների բախման մասին տեղեկատվությունը՝ ոստիկանությունը դեպքի վայր է ժամանել և հայտնաբերել, որ երկու գնացքների սկզբնամասում գտնվող վագոնները վնասված են: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

Պարզվել է, որ հանցագործը ներխուժել է կանգառում կայանված գնացքներից մեկը և այն շարժման մեջ դրել: Որոշ հեռավորություն անցնելուց հետո էլեկտրագնացքը բախվել է կանգնած մի գնացքի:

Ոստիկանները փնտրում են բախման մեղավորին շների օգնությամբ. տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:




Լրահոս