«Եռյակ»-ը դեռ չի սկսել միասնական շտաբեր ստեղծելու աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 24-ի հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀԱԿ-ի և «Ժառանգության» հետ միասնական շտաբեր ստեղծելու նախաձեռնության մասին: Այսօր Ազգային ժողովում լրագրողները ԲՀԿ-ական պատգամավոր Մարտուն Գրիգորյանից հետաքրքրվեցին` այդ առումով որևէ աշխատանք կատարվել է, թե` ոչ: Նշենք, որ վերջինս պատգամավոր է ընտրվել Գյումրիից:

«Կոնկրետ ոչ մի քայլ չկա: Այս պահի դրությամբ Գյումրիում դեռ որևէ բան չկա», – ասաց Մ. Գրիգորյանը: Լրագրողների այն դիտարկմանը, թե Գ. Ծառուկյանը նշել էր, որ շտապ պետք է արվի, պատգամավորն արձագանքեց.

«Եռյակի հետ քննարկելու ենք, թե կենտրոնական գրասենյակն ինչ ֆորմատով է լինելու, և տարածքներին կտեղեկացվի, թե ինչ ձևով է աշխատանք տարվելու», – նշեց նա:

Պատգամավորը դժվարացավ կոնկրետ ասել, թե Գյումրի քաղաքում քանի շտաբ ստեղծելու կարիք կա: Նա նշեց, որ ԲՀԿ-ն Գյումրիում ունի երեք ընտրատարածք, սակայն դժվարացավ որևէ ժամկետ նշել:




Լրահոս