Ամերիկյան տիեզերանավը վթարվել է, օդաչուն՝ զոհվել (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Virgin Galactic Space Ship Two կառավարվող տիեզերանավը վթարվել է Կալիֆորնիայում՝ փորձնական թռիչքի ժամանակ, տեղեկացնում է BBC-ն: Դա հունվարից հետո Virgin տիեզերանավի առաջին թռիքն էր:

Տիեզերանավի օդաչուներից մեկը զոհվել է, մյուսը՝ վնասվածքներ ստացել:
Աղետի ականատես դարձած լուսանկարիչ Քեն Բրաունը լրագրողներին հայտնել է, որ տիեզերանավը պայթել է կրող օդանավից առանձնանալուց հետո: Ոստիկանության տվյալներով, երկրորդ օդաչուն լուրջ վնասվածքներ է ստացել: Երկու օդաչուներն էլ աշխատում էին Scaled Composites ընկերությունում, որը մշակել և կառուցել է տիեզերանավը:

Թռիչքի ղեկավարների խոսքով, թռիչքի ժամանակ շեղումներ են հայտնաբերվել տիեզերանավի աշխատանքում:

Virgin Galactic SpaceShipTwo տիեզերանավն օդ է բարձրանում ինքնաթիռի օգնությամբ, այնուհետև միանում է նրա սեփական շարժիչը, որի օգնության այն ուղեծիր է դուրս գալիս՝ հասնելով մինչև 100 կմ բարձրությանը:

141031192301_virgin_space_crash_promo_624x351_ap

141031194124__78676248_78676247

141031194124__78676557_78676556




Լրահոս