ATR 72 ուղևորափոխադրող ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Հռոմի Լեոնարդո դա Վինչի օդանավակայանում: Պատճառը եղել է օդանավի կայծակնահարությունը, ինչի արդյունքում շարքից դուրս է եկել ինքնաթիռի շարժիչներից մեկը: Ուղևորներն ու օդանավի անձնակազմը չեն տուժել:
Mistral Air ընկերությանը պատկանող ինքնաթիռը իտալական Անկոն քաղաքից թռչելիս է եղել դեպի Հռոմ, տեղեկացնում է ТАСС-ը:
Ինքնաթիռին դիպած կայծակը մեծ փոթորիկի նախանշան է: Իտալիայում պատրաստվում են ուժգին փոթորիկի, մայրաքաղաքում առատ տեղումներ են սպասվում: Հռոմում փակվել են դպրոցները, ինչպես նաև մուտքը դեպի տեսարժան վայրեր, այդ թովւմ Կոլիզեյ և Հռոմի ֆորում: