
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը ենթարկվել է կույրաղիքի հաջող վիրահատության և այսօր արդեն դուրս է գրվել հիվանդանոցից:
Մեծ սաղավարտի 14-ակի հաղթող Նադալը կարողացել է մասնակցել ընդամենը յոթ խաղի, քանի որ առողջության հետ կապված մշտական խնդիրներ են եղել: Ռաֆայել Նադալի վերջին խնդիրը եղել է հենց կույրաղիքի բորբոքումը, որի պատճառով էլ նա վաղաժամ ստիպված էր ավարտել մրցաշրջանը:
Երկուշաբթի իսպանացին վիրահատության ենթարկվեց, որը բարեհաջող է ավարտվել և երկու օր անց Ռաֆայելին դուրս են գրել հիվանդանոցից: Նախատեսվում է, որ իսպանացի թենիսիստը կորտ կվերադառնա Աբու Դաբիում կայանալիք մրցաշարի ժամանակ, որն էլ տեղի կունենա հունվարին: