Սոչիում հայերը կռիվ են արել դաղստանցիների հետ` հանուն աղջիկների պատվի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Սոչիում հայերի ու դաղստանցի շինարարների միջև տեղի ունեցած զանգվածային ծեծկռտուքի պատճառով ոստիկանությունը բերման է ենթարկել 250 մարդու: Կռիվ է տեղի ունեցել այն բանից հետո, երբ օլիմպիական ավանի շինարարություն իրականացնող դաղստանցիները սկսել հետապնդել ու ոչ պատշաճ վարքագիծ դրսևորել Ադերի շրջանի Չերեշնյա գյուղում զբոսանքի դուրս եկած աղջիկներին: Աղջիկները բողոքել են իրենց մտերիմ հայերին:Հայերն էլ աղջիկների պատիվը պաշտպանելու համար խումբ են կազմել կազմել ու գնացել օլիմպիական ավան,որտեղ աշխատող բանվորներն անմիջապես ոստիկանություն են զանգահարել: ՕՄՕՆ-ի ջոկատը դեպքի վայր է հասել այն պահին, երբ արդեն երիտասարդները քարեր են նետել, ոմանց ձեռքին փայտեր ու մետաղյա ձողեր են եղել: 500 հոգանոց ոստիկանական ջոկատը ստիպված է եղել շղթա կազմել հայերի ու դաղստանցիների միջեւ ու ձերբակալել շատերին` այդ թվում հայերի:Գրում է Երկամասը` հղելով Կոմսոմոլսկայա պրավդային: Նկատենք, որ մի քանի շաբաթ առաջ այերի ու դաղստանցիների միջև ևս մեկ զանգվածային ծեծկռտուք էր տեղի ունեցել մայիսի 1-ին աղջկա պատճառով: Այդ ժամանակ դանակի հարվածից մահացել էր թեքվանդոյի սպորտի վարպետ 23-ամյա Յուրի Գարանյանը:




Լրահոս