Ստորագրվեց կոալիցիոն նոր հուշագիրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ կենտրոնական գրասենյակում քիչ առաջ ստորագրվել է ՀՀԿ-ՕԵԿ կոալիցիոն նոր հուշագիր։ Այս մասին հայտնում է  armlur.am-ի թղթակիցը։ Տեղեկացնենք միայն, որ հուշագրում ներառված կետերից մեկով 2013թ. նախագահական ընտրությունների ժամանակ ՕԵԿ-ը սատարելու է ՀՀԿ թեկնածու Սերժ Սարգսյանին, ինչի մասին այսօր ՀՀԿ կենտրոնական գրասենյակում կայացած Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին հայտնել էր նաև ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։ 
Ավելի վաղ Շարմազանովը տեղեկացրել էր նաև, որ ՕԵԿ-ին են անցնելու նախարարական 3 պորտֆելներ՝ հավելելով, որ դրանք հավանաբար կլինեն նախարարություններ, որոնք նախկինում էլ ղեկավարվել են ՕԵԿ-ական նախարարների կողմից։




Լրահոս