Հ. Աբրահամյանն ափսոսում է, որ ՀԱԿ-ի եվ Ժառանգության պատգամավորները ներկա չէին ԱԺ առաջին նիստին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հովիկ Աբրահամյանն ափսոսում է, որ նոր խորհրդարանի առաջին նիստին ներկա չեն ընդդիմադիր “Ժառանգության” ու Հայ ազգային կոնգրեսի պատգամավորները:
“Ափսոս, որ ընդդիմադիր մեր գործընկերները, ՀԱԿ-ը եւ “Ժառանգությունը” չկան, սակայն մեր հետագա աշխատանքը ես կկազմակերպեմ այնպես, որպեսզի փոխհամաձայնության մթնոլորտում լինի ամեն ինչ”,-ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը: Նա տեղեկացրեց, որ երկրի նախագահը ՀՀԿ խմբակցության բոլոր պատգամավորներին հրահանգել է, որ ակտիվորեն մասնակցեն խորհրդարանի աշխատանքներին:




Լրահոս