Աշխարհի ամենասեքսուալ հյուրանոցերը (լուսանկարներ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Աշխարհահռչակ Tripadviser տուրիստական ընկերությունը կազմել է աշխարհի ամենասեքսուլ սենյակներն ունեցող հյուրանոցների տասնյակը:Առաջին հորիզոնականում է Բեռլինի PROPELLOR ISLAND հյուրանոցը՝ իր հայելապատ սենյակներով: Երկրորդ հորիզոնականում ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում գտնվող POCONO PALACE հյուրանոցն է՝սենյակներից մեկի  կենտրոնում շամպայնի բաժակի դիզայնով լոգարանով: Լավագույն եռյակը եզրափակում է մեկ այլ ամերիկյան հյուրանոց` Լաս Վեգասի THE PALMS CASINO RESORT՝ Փլեյբոյ բրենդի ձեւավորմամբ:Չորրորդ հորիզոնականում Մեծ Բրիտանիայի BABINGTON HOUSE շքեղ հանգստավայրն է:  Հինգերորդ տեղում Ճապոնական LOVE HOTELS-ը որը տեղակայված է Տոկիոյում՝ իր  սենյակներում առկա սեքսուալ գործիքներով եւ այլ հարմարանքներով: Տասնյակում տեղ են գտել նաեւ` HOTEL PELIROCCO-ն` Մեծ Բրիտանիայում, PROPELLOR ISLAND Բեռլին հյուրանոցի Hollywood Room սենյակը, BEHO BEHO-ն` Տանզանիայում, PINK SANDS RESORT-ը` Բահամյան կղզիներում եւ Leopard Hills Հարավաֆրիկյան Հանրապետությունում:




Լրահոս