ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՈՒՐ ԿԱԴՐ

 

Լուսանկարն արվել է Քեսաբում

Բոլորս էլ գիտենք, թե ԱԺ պատգամավորներն ինչ նպատակով են մեկնել Քեսաբ. նրանք կարծես թե գնացել էին քեսաբահայրեի խնդիրներին ծանոթանալու, բայց ինչպես երեւում է լուսանկարներից, դեռեւս ակնհայտ արդյունք չունենք: Հուսանք՝ նրանք լուսանկարվելու ընթացքում ժամանակ կգտնեն եւ կկատարեն իրենց բուն առաքելությունը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ապոստիլ դնելու համար։

Լիանա Բարսեղյան (30 տարեկան, հաշվապահ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ապոuտիլ դնելու համար կարող է դիմել ոչ միայն փաստաթղթի հասցեատերը, այլեւ ցանկացած անձ: Ապոuտիլ դնելու համար անձը ՀՀ արդարադատության նախարարություն է ներկայացնում՝
1. դիմում, որում նշվում է դիմողի անունը, ազգանունը (հայրանունը), բնակության վայրը, հեռախոuահամարը (դրա առկայության դեպքում), ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթերի անվանումները,
2. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի իuկական oրինակը կամ նոտարական կարգով վավերացված փաuտաթուղթը,
3. ապոuտիլով վավերացման ենթակա փաuտաթղթի լուuապատճենը կամ պատճենը,
4. պետական տուրքի վճարման անդորրագիր՝ ապոuտիլով վավերացման ենթակա յուրաքանչյուր փաuտաթղթի համար առանձին-առանձին կամ բոլորի համար մեկ միաuնական անդորրագրով:
ՀՀ արդարադատության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պահանջվող փաստաթղթերի ցանկը հստակ ներկայացված է: Մնում է մեզ դիմող քաղաքացին հավաքի բոլոր թղթերն ու ներկայանա Արդարադատության նախարարություն:

 

 
ՀԱՐՑ. Վերջերս եղբայրս վերջույթի վիրահատության է ենթարկվել, բայց նրան հաշմանդամության առաջին կարգն անժամկետ չի տրամադրվել: Մի՞թե դա ճիշտ է: Ինչո՞ւ վերջույթների անդամահատմամբ անձին առաջին անգամ փորձաքննության արդյունքում հաշմանդամության խումբը չի սահմանվում անժամկետ:

Իրինա Արեւշատյան (59 տարեկան,
3-րդ կարգի հաշմանդամ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Վերջույթների ամպուտացիայի դեպքում հաշմանդամության խմբի սահմանումը կապված է ամպուտացիայի մակարդակից, ծայրատի վերքի առկայությունից կամ բացակայությունից, մաշկի եւ սպիի վիճակից, պրոթեզի առկայությունից, կարճ ժամանակահատվածում պրոթեզավորման իրականացման հնարավորութունից, վերջույթի բացակայության դեպքում ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության առկայությունից, ինքնուրույն տեղաշարժվելու կարողության, աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության եւ ինքնասպասարկման ապահովման ունակության կենսագործունեությունների սահմանափակման աստիճաններից: Քանի որ նշված գործոնները կայուն չեն եւ դրանց բավարար վերականգնման համար անհրաժեշտ է որոշակի ժամանակահատված, ուստի սահմանվում է հաշմանդամության ավելի բարձր խումբը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով եւ ժամկետով: Հետագա պրոթեզավորման, ֆիզիկական եւ հոգեբանական հարմարողականության վերականգնման գործընթացից հետո, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 13.06.2003 թվականի N 780-Ն որոշմամբ հաստատված չափանիշներին՝ սահմանվում է հաշմանդամության երրորդ խումբ, անժամկետ:

ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության
գործակալություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՀՀ ազգային վիճակագրական ծառայության 2014թ. հունվարի 1-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում բնակվում է 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող 11.053 մարդ: Ավելացնենք, որ բժշկասոցիալական եւ հոգեկան առողջության վերականգնման ծառայություններից օգտվել է շուրջ 1000 հաշմանդամություն ունեցող եւ սոցիալապես անապահով անձ:

 

 

ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, թե ինչ գործառույթ է իրականացնում ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը: Ինչո՞վ է զբաղվում այն:

Համլետ Պետրոսյան (84 տարեկան, թոշակառու)

ՊԱՏԱՍԽԱՆ. Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող իրավաբանական անձ է, որի հիմնադրման հիմնական նպատակը Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի կայունության եւ հուսալիության ապահովումն է՝ ֆիզիկական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու միջոցով: Հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն է: Հիմնադրամի գործունեության նպատակը «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ավանդների հատուցման երաշխավորումն ու ավանդատուների շահերի պաշտպանությունն է: Դրամային ավանդի երաշխավորված առավելագույն չափը սահմանված է 4 մլն դրամ, իսկ արտարժութային ավանդի համար` 2 մլն դրամ: Դա նշանակում է, որ եթե ավանդատուն անվճարունակ բանկում ունի մինչեւ 4 մլն դրամի չափով ավանդ, ապա Հիմնադրամը կհատուցի ավանդն ամբողջությամբ, մինչդեռ արտարժութային ավանդը կհատուցվի ամբողջությամբ, եթե վերջինիս մեծությունը չի գերազանցում 2 մլն դրամի համարժեքը:
ՀՀ կենտրոնական բանկ

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ՀՀ 2014թ. բյուջեով նախատեսված է մոտ 1 մլրդ դրամի ավանդների փոխհատուցում: Այն կարող են ստանալ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված 780 անձ (ծնված մինչեւ 1924 թվականի դեկտեմբերի 31-ը), ինչպես նաեւ՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձ:




Լրահոս