Մոսկվայի դատարանն այսօր անփոփոխ է թողել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի դատավճիռը: Հիշեցնենք, որ Հարությունյանի մասնակցությամբ վթարի արդյունքում 18 մարդ էր զոհվել:
Rosbalt-ը նշում է, որ Հարությունյանն անձամբ մասնակցել է նիստին, սակայն ոչ մի հայտարարություն չի արել: Դատավարությունից հետո նրա փաստաբան Ռուբեն Մարգարյանը նշել է, որ մտադիր է կրկին բողոքարկել դատավճիռը նաև վճռաբեկ դատարանում:
Հիշեցնենք, որ Հրաչյա Հարությունյանը դատապարտված է 6 տարի, 9 ամիս ազատազրկման: