ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Խոսելուց առաջ մտածիր ազգի՛դ մասին, ոչ թե անձիդ»:

Ազատ Գասպարյան «Առավոտ»

Խոսելիս հենց ազգի մասին էլ մտածում են, ընդ որում գեղեցիկ, տրամադրող, լավատեսական ցանկությունների պակաս երբեք չի զգացվում: Նայենք օրենսդիրին, հետո գործադիրին, երբեմն նաեւ քաղաքական կուսակցություններին. բոլորն անխտիր ազգի բարօրությունը նկարագրող ձեւակերպումներ ուղղակի չեն խնայում: Հետո հարցնենք ժողովրդին, ու ամեն մի պատահած մարդ ամենայն վստահությամբ կհաստատի, որ նրանք, ովքեր պետք է ազգի մասին մտածեն, իրենց անձի մասին են մտածում: Եւ ընդհանուր առմամբ անձի ու ազգի մասին պատկերացումները ճշտելն ավելի քան հեշտ է. ամեն ինչ լավ է երեւում:




Լրահոս