ԹՄՐԱՄԻՋՈՑ` ՏԱԲԱՏԻ ԳՐՊԱՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոստիկանության ծառայողները մայիսի 29-ին՝ ժամը 18:40-ին, թմրամիջոց պահելու  կասկածանքով Հրազդանի կիրճից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որի տաբատի գրպանում հայտնաբերվել է դեղնականաչավուն կանեփանման եւ շագանակագույն կոշտ զանգված: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս