ԳՈՂՈՆԸ ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 29-ին՝ ժամը 18:45-ին, մի կնոջից ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մասում ահազանգ է ստացվել, որ իր դրամապանակը գողանալիս բռնել է գողին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ 42-ամյա, նախկինում դատապարտված Անահիտ Ն.-ն թիվ 23 երթուղու ավտոբուսի սրահում գողացել է 40-ամյա Լիանա Ե.-ի դրամապանակը, որի մեջ եղել են փաստաթղթեր եւ շուրջ 120 հազար դրամ: տեսնելով, որ Լիանան նկատել է, Անահիտը դրամապանակը գցել է մոտակա խոտերի մեջ: Գողոնը հայտնաբերվել է, կատարվում է նախաքննություն:




Լրահոս