ՆՈՐ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 18-ին Կիեւյան կամրջից իրեն ցած նետած 21-ամյա Սուսաննա Սարգսյանի գործի մասին երեկ tert.am-ը գրել էր, որ նախաքննությունը վարող մարմինը պատրաստվում է Սուսաննա Սարգսյանի հորը կրկին հարցաքննել՝ պարզելու, թե Սլավիկ Սարգսյանը որտեղից գիտի, որ իր աղջկան սպանել են:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ»-ի երեկվա համարում Վայոց ձորի Շատին համայնքի բնակիչ Սլավիկ Սարգսյանը կարծիք էր հայտնել, որ իր աղջիկը ոչ թե ինքնասպան է եղել, այլ նրան սպանել են: «Աղջիկս նույնիսկ Կիեւյան կամրջի տեղը չի իմացել: Ո՞ւմ ձեռագիրն է սա` դեռ պարզ չէ: Բայց Սուսաննային սպանել են ու գցել քարերի վրա, որովհետեւ անձնագիրը պատռել են, իսկ դրամապանակն էլ` կախել ծառից»,-ասել է աղջկա հայրը:




Լրահոս