News.am-ը գրում է. «ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ամեն ինչ անում է, որ եռյակը վստահի իրեն ու կառավարությանը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողներին ասաց Հովիկ Աբրահամյանը:
Լրագրողի հարցին՝ թե իր կարծիքով ինչու եռյակը չընդունեց 12 կետերի շուրջ համագործակցության նպատակով 3 հոգանոց թիմ կազմելու՝ կառավարության առաջարկը, վարչապետը հորդորեց այդ հարցով դիմել եռյակի ներկայացուցիչներին:
«Ճիշտ ու կոռեկտ կլինի, որ իրենք պատասխանեն: Ես ամեն ինչ անում եմ, որ ինձ ու կառավարությանը վստահեն: Իրենց հետ մենք խոսում ենք, բանակցում ենք, շփվում ենք: Ես համոզված եմ, որ ապագայում մենք մեր խոստումները իրականացնելու ենք: Որեւէ հարց չի եղել, որ մենք պայմանավորվել ենք ու չենք իրականացրել»,-ասաց նա:
Անդրադառնալով դոլարի փոխարժեքի կտրուկ աճի դրական և բացասական ազդեցությանը՝ վարչապետն ասել է. «Դա մեր հասարակության կենսամակարդակի վրա կարող է ունենալ բացասական ազդեցություն, դրականը այն կլինի, որ դա կարող է օգնել մեր արտադրողներին արտադրություն, իրացումում կազմակերպել, ստեղծել աշխատատեղեր»,-ասաց նա:
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: