Փաստաբանները գործադուլ կանեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանի փաստաբանների պալատի փաստաբանները հունիսի 11-ին մեկօրյա նախազգուշական գործադուլ են անելու:
Այդ մասին հայտնել է գործադուլի նախաձեռնող խմբի անդամ փաստաբան Լուսինե Սահակյանը: Նա ասել է՝ եթե իրավիճակը չշտկվի, շարունակելու են իրենց բողոքի ակցիան: Իսկ պատճառն արդարադատության համակարգի խայտառակ չափերի հասնող խախտումներն են: “Նախաքննության ընթացքում, եւ եւ դատաքննության փուլում դատախազությունն, առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները խայտառակ ապօրինություններ են անում, եւ Վճռաբեկ դատարանը, քանի որ իր տեղում չէ, խախտումները շարունակվում են: Եթե Վճռաբեկ դատարանը լինի իր դերում, իրավիճակը կշտկվի”,- նշեց փաստաբանը` հավելելով, որ իրենց բողոքն առաջին հերթին ուղղված է Վճռաբեկ դատարանին: Գործադուլին մասնակցելու է փաստաբանների մի ստվար զանգված, եւ նրանք հինգ հոգուց բաղկացած նախաձեռնող խումբ են ստեղծել:




Լրահոս