Հայ գրոսմայստերները մեկնարկեցին հաղթանակներով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բուլղարիայի Ոսկե ավազներ առողջավայրում սկսված “1-ին մեծ եվրոպական օփեն”-ի անդրանիկ տուրում գրոսմայստերներ Տիգրան Լ. Պետրոսյանը, Հրանտ Մելքումյանը, Ավետիք Գրիգորյանը, Հրայր Սիմոնյանը, Գրիգոր-Սեւակ Մխիթարյանը, միջազգային վարպետներ Կարեն Գրիգորյանը, Հովհաննես Գաբուզյանը, Վահե Բաղդասարյանը, Վալենտին Փամբուկչյանը շահեցին իրենց պարտիաները: Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանը խաղաց ոչ-ոքի, իսկ գրոսմայստեր Նելլի Աղինյանը եւ Վլադիմիր Պողոսյանը պարտություններ կրեցին: Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:




Լրահոս