
ՖԻՖԱ-ն հրապարակել է 2014 թվականի աշխարհի լավագույն ֆուտբոլիստի 3 թեկնածուների անունները:«Ոսկե գնդակ»-ի համար կպայքարեն Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, կատալոնական «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին և «Բավարիա»-ի դարպասապահ Մանուել Նոյերը:
Հաղթողի անունը հայտնի կդառնա 2015-ի հունվարի 12-ին՝ Ցյուրիխում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ:
Նշենք, որ նախորդ տարի «Ոսկե գնդակ» տիտղոսին արժանացել էր Կրիշտիանու Ռոնալդուն, իսկ մինչ այդ մրցանակին 4 անգամ անընդմեջ արժանացել էր Լիոնել Մեսսին: