ՊԱՐԳԵՎՆԵՐ ԲՈԼՈՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հունիսի 6-13-ը Երեւանում կանցկացվի Արամ Խաչատրյանի անվան 8-րդ միջազգային մրցույթը: Բացումը տեղի կունենա հունիսի 6-ին` ժամը 19:00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Հունիսի 7-ին եւ 8-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի մրցույթի առաջին փուլը: Հունիսի 10-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում կանցկացվի երկրորդ փուլը: Հունիսի 12-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կմեկնարկի մրցույթի երրորդ` եզրափակիչ փուլը: Իսկ հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա պարգեւատրման արարողությունը, այնուհետեւ՝ գալա համերգ` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ 2012թ. Արամ Խաչատրյանի անվ. մրցույթի 1-ին մրցանակակրի մասնակցությամբ:
Մրցույթի մասնակիցների աշխարհագրությունը շատ լայն է, այն ներառում է ներկայացուցիչներ աշխարհի շուրջ 20 երկրից` Ռուսաստան, Ղազախստան, Վրաստան, Մոլդովա, Ուկրաինա, Բելառուս, Լեհաստան, Չինաստան, Կորեայ Կոլումբիա, Իտալիա, Իսպանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի կազմկոմիտեն «ջութակ» մասնագիտության համար սահմանել է հետեւյալ մրցանակները` 1-ին մրցանակ՝ 15.000 ԱՄՆ դոլար, 2-րդ մրցանակ՝ 10.000 ԱՄՆ դոլար, 3-րդ մրցանակ՝ 5000 ԱՄՆ դոլար: Իսկ մրցույթին մասնակցած, բայց եզրափակիչ փուլի մրցանակակիր չդարձած բոլոր մասնակիցները կպարգեւատրվեն դիպլոմով եւ 2000 ԱՄՆ դոլարով:




Լրահոս