ԴԵՌ ԱՇԽԱՏՈՒՄ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած «Հրապարակ»-ի լուրից հետո «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Սերգեյ Ադումյանը կոշտ հերքում տարածեց (իհարկե, թերթի խմբագիրը համարժեք պատասխան տվեց), այնուամենայնիվ, «Ժողովուրդ»-ի աղբյուրները եւս պնդում են, որ Ադումյանի ազատման հարցը դրված է: Բանն այն է, որ հեռուստաընկերություն է գնացել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի անձնական աուդիտորական խումբը, եւ էական բացահայտումներ են կատարվել: Բնականաբար, Ադումյանի անունը առնչվում է թեմային: Մեր աղբյուրները նշում են, որ Ծառուկյանն անգամ Ադումյանին ասել է, թե լուրջ չարաշահումների բացահայտման դեպքում նրան կհեռացնի հեռուստաընկերության տնօրինությունից: Նշվում է նաեւ, որ Գագիկ Ծառուկյանը, ինչպես իր խոսնակ Խաչիկ Գալստյանին, Ադումյանին եւս կասկածում է նախագահական նստավայրի հետ «խաղեր տալու» մեջ: Սակայն «Կենտրոն» հ/ը տնօրեն Սերգեյ Ադումյանը հերքեց լուրերը. «Ես արդեն ասել եմ, որ մնում եմ տնօրեն, մենք ստուգող չենք ունեցել, ի՞նչ բացահայտումների մասին է խոսքը, նման խոսակցություն անգամ չի եղել»:




Լրահոս