Մտադիր չեմ երկարաձգել պայմանագիրս «Յուվենտուսի» հետ. Տևես

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական «Յուվենտուսի» հարձակվող Կառլոս Տևեսը հայտարարել է, որ չի պատրաստվում երկարաձգել պայմանագիրը թուրինյան ակումբի հետ, որն ավարտվում է 2016 թ-ին:

«Ես չեմ մտածում պայմանագրի երկարաձգման մասին, քանի որ դա անհրաժեշտ չեմ համարում, սակայն պատրաստվում եմ այն իրականացնել մինչև վերջ: Ես դեռ 1.5 տարի ունեմ: Անհրաժեշտ է թուլանալ և հաճույք ստանալ խաղից»,-նշել է Տևեսը:

30-ամյա արգենտինացին Իտալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 15 խաղի և դարձել 10 գոլի հեղինակ:




Լրահոս