Մալայզիական օդանավի կործանման վայրում 2 խոշոր օբյեկտ է հայտնաբերվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալայզիական Airbus ինքնաթիռի կործանման վայրում հայտնաբերվել է 2 խոշոր օբյեկտ, այս մասին հայտարարել է Ինդոնեզիայի որոնողա-փրկարարական ազգային գործակալության ղեկավար Հենրի Սուլիստյոն: Գտնված  օբյեկտների երկարությունը մոտ 30մ է:

Ներկայում մասնագետները փորձում են ստորջրյա սարքերի միջոցով ստանալ դրանց լուսանկարները: Այս պահին հայտնի է, որ որոնողա-փրկարարական աշխատանքներում ներգրավված է 65 նավ, 14 ինքնաթիռ ու 19 ուղղաթիռ:

Հիշեցնենք, որ մալայզիական  Airbus A320-200 օդանավն անհետացել էր դեկտեմբերի 28-ին, իսկ օդանավում եղել է 162 մարդ:




Լրահոս