Մերսեդեսը Երեվան-Սեվան ճանապարհին բախվել է պատին. 5 վիրավոր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16.25-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից Ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ ավտովթարի հետևանքով իրենց մոտ է տեղափոխվել հինգ երիտասարդ։ Ինչպես armlur .am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 
oպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Աբովյանի 3-րդ միկրոշրջանի բնակիչներ 35-ամյա Արամ Հարությունյանը, 3-ամյա Լևոն Հարևությունյանը, Աբովյանի 4-րդ միկրոշրջանի բնակիչներ 29-ամյա Գրիգոր Բալյանը, 32-ամյա Կարեն Ազատյանը, 27-ամյա Ռազմիկ Պողոսյանը։
Պարզվել է, որ  15.45-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 23-րդ կմ հատվածում Աբովյան 4-րդ միկրոշրջանի բնակիչ Էդիկ Բալյանը, վարելով Մերսեդես Ե 230 մակնիշի 91 RU 999 համարանիշի ավոմեքենան, դուրս է եկել ճանապարհ երթևեկելի մասից և բախվել ճամփեզրի պատին, ինչի հետևանքով բոլոր 5 ուղևորները տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն։
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի




Լրահոս