Բելառուսում կարտադրվի հայկական կոնյակ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Մինսկում բացել է հայկական կոնյակի շշալցման “գիծ”-ը: Խորհրդանշական մեկնարկը տեղի է ունեցել հուլիսի 10-ին,-գրում է Belta.by կայքը: Շշալցված առաջին կոնյակը նվիրվել է Բելառուսի նախագահին, ով իր հերթին այն փոխանցել է ընկերության համահիմնադիր Գագիկ Ծառուկյանին: “Հայկական կոնյակն “ապրում” է Բելառուսում: Բելառուսցիները սա չեն մոռանա”,- բացման խոսքում նշել է Լուկաշենկոն` շնորհակալություն հայտնելով Ծառուկյանին նախագիծը կյանքի կոչելու համար: Մասնագետների հավաստմամբ` հայկական կոնյակը լավագույնն է ողջ Բելառուսում: Մինսկում հայկական կոնյակի արտադրությունը նախաձեռնել են Երեւանի կոնյակի, գինու եւ  օղու գործարանն ու բելառուսական “Բելառուստորգ” ընկերությունը: 




Լրահոս