«Մինվոդիում տեղի ունեցած սպանությունների պատասխանատուն ՀՀ պաշտոնյաներն են»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը և ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Դավթյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձան վերջին շրջանում սահմանային լարվածությանը, ինչպես նաև Գյումրիում տեղի ունեցած դեպքերի իրավական գործընթացին և դրա կարգավորումներին:

Ազգագրագետի կարծիքով՝  սահմանային լարվածության այս ֆոնին ՀՀ ԱԳՆ-ն պարզապես անթույլատրելի անգործություն է թույլ տվել: «Մեր այսպես կոչված դիվանագիտությունը պարզապես գոյություն էլ չունի, ինչի՞ մասին է խոսքը: Մեր կողմը պարզապես կրավորական վարքագիծ է դրսևորում, սպասում է հրահանգների»,- ասաց Հրանուշ Խառատյանը: «Մեր դիվանագիտությունը պարզապես զգուշավորություն է դրսևորում»,- բացատրեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը:

Հրանուշ Խառատյանի կարծիքով՝մեր իրավապահներն ավելի շատ ռուսական օրենսդրությանն են հղում անում:

«Մեր իրավապահներն այնպիսի կեցվածք են ընդունել, որ մեր բողոքն ինչ-որ մեկին խանգարում է: ԱԺ որոշ պատգամավորների վրա եմ զարմանում: Որտեղի՞ց ծնվեց «մի՛ քաղաքականացրեք» տերմինը: Հայ քաղաքական գործիչներն են հրապարակ բերել այդ տերմինը»,- նշեց ազգագրագետը: Նա հավելեց, որ իր դիտարկմամբ՝ Մինվոդիում հայեր և ռուսների միջև սպանություններն այդ տերմինի առաջ բերելու արդյունքն են:

«Այնքան ասացին, հենց այդպես էլ եղավ, միգուցե նաև ազգային հողի վրա է եղել»,- ասաց ազգագրագետը:

Հավելենք, որ վարկածներից մեկի համաձայն, վեճը ծագել է Գյումրիի սպանության հետ վերաբերյալ խոսակցություններից հետո:




Լրահոս