Գվարդիոլան ներողություն է խնդրել իր վարքի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան ներողություն է խնդրել Գերմանիայի առաջնության վերջին տուրում իր վարքի համար: Նա խաղի ընթացքում լքեց տեխնիկական գոտին, ինչի հետևանքով էլ մի շարք քննադատությունների արժանացավ:

«Իհարկե, ես պետք է մնամ իմ գոտում, սակայն երբեմն խաղի ժամանակ ես չեմ նկատում, որ լքում եմ այն։ Ես ցավում եմ, դա իմ մեղքով էր։ Ես կատալոնացի եմ, և մենք շատ զգայական ենք։ Ներողություն եմ խնդրում և հուսով եմ, որ նման բան այլևս չի կրկնվի», – նշել է Գվարդիոլան:

Նշենք, որ Բունդեսլիգայի 19-րդ տուրից հետո Գվարդիոլայի սաները գլխավորում են մրցաշարային աղյուսակը։




Լրահոս