ԹԵՐԹԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՂԹԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկու օրվա մեջ արդեն երկրորդ դեպքն է, ինչ Հայաստանի «անկախ դատարանները» վճիռներ են կայացնում հօգուտ լրատվամիջոցների: Նախօրեին դատարանում հաղթեց «Հրապարակ»-ը՝ Մարգարիտա Խաչատրյանի՝ Մարոզի հետ պայքարում, երեկ էլ տեղեկություն ստացվեց, որ «Իրավունք»-ն է հաղթել «Հայաստանի ավետարանական հավատքի «Կյանքի խոսք» եկեղեցի» կրոնական կազմակերպությանը: Երկու թերթերն էլ ստիպված չեն լինի հերքում տպագրել եւ միլիոնավոր դրամներ վճարել հայցվորներին: Սա, իհարկե, գովելի տենդենց է, եթե այլ շարժառիթ չունի: Վերջապես գործող իշխանության տարբեր թեւեր «հատվածաբար» հասկանում են, որ նորանկախ Հայաստանում ամենակայացած համակարգերից մեկն անկախ մամուլն է, որի գոյությունն անհրաժեշտ է ցանկացած երկրում: Հուսանք, որ օրինակը վարակիչ կլինի բոլոր մյուս թերթերի դեմ հարուցված գործերի պարագայում: 




Լրահոս