Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում վթար է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկմամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 17-ին` ժամը 07.28-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Լենինգրադյան և Սեբաստիա փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. մարդատարը բախվել է աղբատար ավտոմեքենային, կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Լենինգրադյան փողոցի թիվ 50 շենքի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «ԶԻԼ» մակնիշի 273 ՍՏ 65 և «Սամանդ» մակնիշի 34 DT 854 պետհամարանիշերով ավտոմեքենաները. հրդեհի նշաններ չի հայտնաբերվել:

«Սամանդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Ե.-ը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն և հրաժարվել հոսպիտալացումից:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:




Լրահոս