Ստրասբուրգում քաղաքական ապաստան ստացած նախկին քաղբանտարկյալ Գևորգ Մանուկյանը պատմել էր, թե ինչպես են ՀԱԿ անդամ պատգամավորներ Գագիկ Ջհանգիրյանը և Լեւոն Զուրաբյանը իրենից 500 ԱՄՆ դոլար գումար վերցրել, որպեսզի դիմում պատրաստեն և ուղարկեն Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ իրեն հանիրավի բանտարկելու և կտտանքների ենթարկելու համար, սակայն այդպես էլ դիմումը չի գրվել, և այս մասին Գևորգն իմացել է արդեն Ստրասբուրգում՝ հենց Եվրադատարանից: Այս հայտարարություններից հետո Գեւորգին սոցիալական ցանցի միջոցով սպառնացել էին և անվանել ստախոս:
Եվ ահա Գեւորգ Մանուկյանը Armlur.am-ին խնդրեց ևս մեկ անգամ լսել իրեն՝ խոստանալով իրեն ստախոսության մեջ մեղադրող ՀԱԿ-ին ապացուցել ավելին, քան ասել է:
Ու այստեղ բացվեց արտագաղթի թեման: Գևորգ Մանուկյանը բացահայտեց մի ուշագրավ փաստ, թե ինչպես է ՀԱԿ-ը իրական քայլերով նպաստում արտագաղթի մեծացմանը:
Քնար Մանուկյան, Տիգրան Սարգսյան
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում