Անջելինա Ջոլին պատմել է, որ այլևս երբեք չի կարողանա երեխաներ ունենալ (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին հայտնել է, որ այլևս չի կարող երեխա ունենալ: Նա տեղեկացրել է, որ հեռացրել է իր ձվարաններ: Դերասանուհուն նման ծայրահեղ քայլի է դրդել քաղցկեղի բջիջների հայտնաբերման թեստը: Նման ստուգումներ Անջելինա Ջոլին անցնում է ամեն տարի, քանի որ նրա օրգանիզմում BRCA1 գենում վտանգավոր մուտացիաներ կան, իսկ քաղցկեղից մահացել է նրա մայրը, տատիկն ու մորաքույրը: Այդ մուտացիաների պատճառով Ջոլին  87%-ով հակվածություն ունի կաթնագեղձերի քաղցկեղի ու 50%-ով՝ձվարանների քաղցկեղի:

1427204673

Անջելինա Ջոլին պատմել է իր վերջին վիրահատության մանրամասները, որոնց արդյունքում նա այլևս երբեք չի կարողանա երեխաներ ունենալ:

1427204662

«Ես կցանկանայի, որպեսզի ռիսկային խմբից մյուս կանայք տեղեկացված լինեին տարբերակաների մասին: Խոստացել եմ, որ կշարունակեմ հայտնել իմ ունեցած ցանկացած տեղեկությունը, որը կարող է օգտակար լինել»,- գրել է նա The New York Times-ի իր սյունյակում:

1427204685

1427204700

1427204751




Լրահոս