Երեկ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ երեխաների խնամքի նպաստները` 18 հազարական դրամները, սովորականի պես մինչեւ ամսվա վերջ չեն բաժանի: Պարզաբանման համար «Ժողովուրդ»-ը դիմեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն, որտեղից հաստատեցին, որ մինչեւ 2 տարեկան երեխաների խնամքի նպաստները, որոնք բաժանվում էին յուրաքանչյուր ամսվա 20-ից հետո, այս ամիս կուշացվեն:
Նախարարությունից տեղեկացրին նաեւ, որ մարզերում վճարումները կսկսեն այսօրվանից, իսկ Երեւանում գումարները կհատկացնեն հաջորդ շաբաթվա ընթացքում: Իսկ թե ինչու են գումարները ուշացնում, նախարարությունից դժվարացան պատասխանել: