Ալիկ Պետրոսյանի (ՄԱՊ-ի Ալիկ) օրինախախտ որդին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ալիկ Պետրոսյանի` ՄԱՊ-ի Ալիկի որդին՝ Մակար Պետրոսյանը, այս տարվա մարտի 12-ին հերթական անգամ տուգանվել է՝ մաքսային օրենսդրությունը խախտելու համար: Վերջինս 2014 դեկտեմբերի 9-ին Բագրատաշենի մաքսային կետով Հայաստան է ներմուծել խառը ապրանքներ, որոնց վերաբերյալ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում մաքսային հայտարարագիր չի ներկայացրել: Արդյունքում, վերը նշված մաքսատան պետի որոշմամբ Մակար Պետրոսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության` 50 հազար դրամի չափով: Հիշեցնենք, որ մեկ ամիս առաջ Մակար Պետրոսյանը նույն խախտման համար տուգանվել էր եւս 50 հազար դրամով»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս