Հյուրանոցային համարների գներն էականորեն բարձրացել են. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Երևանյան հյուրանոցները «պատրաստվում են» ապրիլի 24-ին, և հյուրանոցային համարների գները էականորեն բարձրացել են: Նշենք՝ սպասվում է, որ Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առթիվ բազմաթիվ օտարերկրացիներ կայցելեն Երևան:

«Ռոյալ թյուլիփ» հյուրանոցի մարքեթինգի բաժնից մեզ տեղեկացրեցին, որ «գնային տատանումներ» եղել են ու դա պայմանավորված է «մարդկային հոսքով»: Մեզ հայտնեցին, որ հունվարից առաջ 1 տեղանոց համարը ներառյալ նախաճաշը, արժեցել է 83 հազար դրամ, իսկ հունվարից հետո՝ 95 հազար, իսկ ներկայումս էլ, կապված 100-ամյա տարելիցի հետ, որոշակի աշխուժություն կա։ «Արարատ» հյուրանոցում գների բարձրացում եղել է, սակայն մարտ ամսին, ու ինչպես մեզ տեղեկացրեցին այն կրում է սեզոնային բնույթ: «Արարատից» փոխանցեցին, որ արդեն իսկ կան պատվիրակություններ, որոնք ամրագրել են իրենց տեղերը հյուրանոցում: Մեր տեղեկություններով, հյուրանոցային համարների զգալի թանկացում է եղել նաև «Մարիոթ»-ում: Այստեղից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Նշենք, որ հյուրանոցային գների աճք որոշակի տրտունջ է առաջացնում սփյուռքահայերի շրջանում»։

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս