
ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը որակազրկվել է չորս խաղով: Շվեդ ֆուտբոլիստը պատժվել է Ֆրանսիայի առաջնության 29-րդ տուրի «Բորդո»-ի դեմ արտագնա խաղում մրցավարներին վիրավորելու համար:
Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Իբրահիմովիչը մասնակցել է 22 հանդիպումների, խփել 17 գոլ և գոլային երեք փոխանցում կատարել: