վթարից հետո ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 28-ին՝ ժամը 02.33-ին, ահազանգ է ստացվել, որ արմավիրի մարզի Ջանֆիդա-Նալբանդյան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա հրդեհի բռնկման վտանգ: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Չպարզված հանգամանքներում բախվել են “Սանգ Յոնգ” մակնիշի 33 ՍՏ 538 և “Վազ-21012” մակնիշի 20 ՕՏ 395 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետեվանքով տեղի է ունեցել բռնկում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.59-ին, մարվել՝ 03.15-ին: Ամբողջությամբ այրվել է “Սանգ Յոնգ” մակնիշի ավտոմեքենան:




Լրահոս