Օձերը գրոհում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայաստանում գրանցվել է բնակելի տարածքներ  օձերի ներթափանցման եւս երկու դեպք: Ինչպես armlur .am-ին հաղորդել են ԱԻՆ-ի մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 26-ին ժամը 12:05-ի սահմաններում հաղորդագրություն  է ստացվել այն մասին, որ Զովունի գյուղի փողոցում օձ է նկատվել: Դեպքի վայր է ուղարկվել օպերտաիվ խումբ: Ժամանած փրկարարները նշված վայրում օձ են հայտնաբերել եւ տեղափոխել են այն  գյուղից անվտանգ հեռավորության վրա:
Նույն օրը ժամը 18:44-ին նմանատիպ դեպք է տեղ ունեցել նաեւ Ալագյազ գյուղում: Օձը հայտնաբերվել եւ տեղափոխվել է գյուղից անվտանգ հեռավորության վրա: Անցյալ օրերին գրանցվել են նաեւ թունավորման դեպքեր: Ժամը մոտ 15:50-ի սահմաններում ,Հանրապետականե հիվանդանոց է տեղափոխվել Երեւանի բնակիչ 1994 թ. ծնված Լեւոնը: Երիտասարդը թունավորվել է օրգանական լուծույթից: Բժիշկները տուժածի վիճակը բավարար են գնահատում:




Լրահոս