ՍԵՐԺԻԿԻՆ ԱԶԱՏԵՑԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արմավիրի մարզի «Կարմիր կամուրջ» ռեստորանում սեպտեմբերի 26-ին ընկերների հետ կռիվ հրահրած Սեւակ Մինասյանի հայրը՝ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Սերժիկ Մինասյանը, գլխավոր դատախազի հրամանով երեկ ազատվել է աշխատանքից: Այդ մասին տեղեկացրել են գլխավոր դատախազությունից: Հիշեցնենք, որ Սեւակ Մինասյանը չէր ցանկացել ռեստորանին պարտք մնացած գումարը վճարել, հետո հաց ուտել, ինչը վեճի առիթ էր դարձել: Արդյունքում Սեւակն օդ էր կրակել ու հոր հետ միասին հայտնվել լրատվամիջոցների եւ դատախազության ուշադրության կենտրոնում: Հայրն ազատվեց աշխատանքից, որդու դեմ էլ քրգործ հարուցվեց՝ զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության համար:




Լրահոս