Ադրբեջանի հերթական սուտը. լուսանկարում գերեվարված զինվորի հետ ադրբեջանցիներ չեն (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա մարտի 22-ին ԼՂՀ զորամասերից մեկից մարտական հենակետը լքած պայմանագրային զինծառայող Անդրանիկ Գրիգորյանի փեսան՝ Արմեն Հարությունյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմեց, որ աներորդու դիրքի ավագն օրերս այցելել է Գրիգորյանների տուն եւ Անդրանիկի ծնողներին պատմել է, թե ինչպես է դեպքը տեղի ունեցել: «Ասում էր, որ երկու հոգով են պոստը պահել ու  մեկ էլ տեսել են, թե ինչպես է Անդոն գնում, կանչել են, կանչել են, թե հետ արի, ու նա չի եկել»,- դիրքի ավագի խոսքերը վերապատմեց Արմեն Հարությունյանը:

Ըստ նրա՝ Անդրանիկի ծառայակիցը նաեւ պատմել է, որ դեպքի օրը նրա հետ հերթապահած տղաներին բոլորին տարել են ռազմական ոստիկանություն եւ հարցաքննել` պարզելու համար, թե ինչպես է տեղի ունեցել փախուստը: «Ես փորձեցի տղաների հետ խոսել, բայց ինձ թույլ չտվեցին մոտենալ»,- ասաց Արմեն Հարությունյանը:

Վերջինիս խոսքերով՝ վերջերս լրատվամիջոցներում  հայտնված լուսանկարը, որտեղ ներկայացվում էր, թե Անդրանիկ Գրիգորյանը նկարվել է ադրբեջանցի  պաշտոնյաների հետ, ճիշտ չի ներկայացվում: «Կարմիր խաչի ներկայացուցիչները, երբ եկան Անդրանիկենց տուն, ծնողներին ասեցին, որ կգնան եւ իրենց տղայի հետ կնկարվեն եւ լուսանկարը կբերեն Հայաստան: Երբ հետ վերադարձան, ցույց տվեցին այն լուսանկարը, որը հայտնվել էր համացանցում: Լուսանկարի մարդիկ Կարմիր խաչի ներկայացուցիչներն են եղել»,- պատմեց Արմեն Հարությունյանը:

geri




Լրահոս