Ժողովուրդ. Ինչքա՞ն է կազմում ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ըստ պաշտոնական տեղեկության` ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը Արմավիրի մարզի Արշալույս գյուղում ունի 7,35 հա գյուղնշանակության հողատարածք, 3,58 հա տնամերձ հող 427,3 քմ մակերեսով առանձնատուն, 17,1 հա արտադրական և հասարակական նշանակության հողատարածք, ինչպես նաև պատկառելի չափսերի` 995,6 քմ մակերեսով բնակելի տուն Էջմիածին քաղաքում: Ինչ վերաբերում է Գրիգորյանի եկամուտներին, ապա մարտի 3-ի դրությամբ նա ստացել է 147 միլիոն 995 հազար 510 դրամի եկամուտ, որից 2 մլն 195 հազար 210 դրամը` զինվորական թոշակն է, 105 միլիոն 800 հազար 300 դրամը` ,Արա և Այծեմնիկե ԲԲԸ-ից, իսկ 40 միլիոնը պատգամավորին 100 տոկոս բաժնեմասով պատկանող ,Կուարլինիե ՍՊԸ-ից ստացած շահաբաժիններն են:




Լրահոս