ՊԵԿ-ի պարզաբանումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

“Առավոտ” օրաթերթի հոկտեմբերի 3-ի համարում զետեղված հրապարակման մեջ տեղեկացվում է, որ “ՀԱՅՖԵՍՏ” փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը, անդրադառնալով ճապոնական դեկորների` Հայաստան ներկրման խնդրին, հույս է հայտնել, թե “մինչև ներկայացման սկսվելը թմբուկները բաց կթողնեն, այլապես բոլոր կամերաների առաջ շան լափը կլցնեմ էդ մաքսայինի գլխին”: Այս առնչությամբ ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ կոմիտեի կողմից որևէ անհարկի խոչընդոտ չի հարուցվել, բոլոր գործընթացներն իրականացվել են հնարավորինս արագ և օրենսդրության պահանջներին համապատասխան: Այդ մասին վկայում է նաև նույն օրն իսկ “ՀԱՅՖԵՍՏ” փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի ստորագրությամբ ՊԵԿ նախագահին ուղղված գրությունը, որում շնորհակալություն է հայտնվում կոմիտեի բարեխիղճ և օպերատիվ աշխատանքի համար: Արթուր Ղուկասյանի խոսքերով, նա նույն օրն իսկ այցելել է օրաթերթի խմբագրություն` խնդրելով հերքում տպագրել, սակայն թերթի այսօրվա համարում հրապարակվել է ընդամենը լուր այն մասին, որ դեկորները փառատոնից չեն ուշացել: Քանի որ համապատասխան հերքումը այդպես էլ տեղ չի գտել օրաթերթի այսօրվա համարում, պարզաբանմանը կից անհրաժեշտ ենք համարում ներկայացնել նաև “ՀԱՅՖԵՍՏ” փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանի` ՊԵԿ նախագահին ուղղված նամակը:


ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս