Այսօր Ջորջ Բայրոնի մահվան օրն է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սյսօր 19-րդ դարի անգլիացի բանաստեղծ, ռոմանտիզմի ամենաերևելի ներկայացուցիչներից և Եվրոպայի մեծագույն գրողներից մեկի` Ջորջ Բայրոնի մահվան օրն է:

Բայրոնը ծնվել է 1788 թվականին աղքատության մեջ: Նրան աղքատությունից չփրկեց նույնիսկ լորդի կոչումը: Երբ Ջորջը ծնվեց, նրա հայրն արդեն մսխել էր ընտանեկան կարողությունը, իսկ մայրը Եվրոպայից վերադարձավ կարողության մնացորդներով։

byron_265443k

1812 թվականի փետրվարի 27-ին Բայրոնը Լորդերի պալատում հանդես եկավ իր առաջին ճառով, որը մեծ հաջողություն ունեցավ. «Մի՞թե քիչ խռովարարների արյուն է ձեր քրեական օրենսգրքում, որ ցանկանում եք էլի թափել, որպեսզի այն բողոքի ձայն արձակի դեպի երկինք և վկայի ըննդեմ ձեզ»։ «Գանգայի ափերի թուխ ռասսան հիմնովին կցնցի ձեր բռնապետական կայսրությունը»։

Այդ ելույթից երկու օր անց հայտնվեցին Չարլդ-Հարոլդի առաջին երկու գլուխները։ Պոեմն անհավատալի հաջողություն ունեցավ, և դրա 14 000 օրինակները սպառվեցին 1 օրում, ինչի շնորհիվ էլ հեղինակը միանգամից տեղ գտավ գրական հանրաճանաչ դեմքերի առաջին շարքերում։

0d8adfd470305c5c7f6900a5b67e97af

Բայրոնի անձնական կյանքը սկսվեց 1813 թվականի նոյեմբերից, երբ նա առաջարկություն արեց օրիորդ Աննա Իզաբելլա Միլբենկին՝ հարուստ բարոնետ Ռալֆ Միլբենկի դստերը, լորդ Ուէնթվորտի թոռնուհուն և ժառանգորդուհուն։ Տղան մերժվեց, սակայն օրիորդ Միլբենկը ցանկություն հայտնեց նրա հետ նամակագրական կապի մեջ լինել։ 1814 թվականի սեպտեմբերին Բայրոնը կրկնեց իր առաջարկությունը, և այն ընդունվեց. 1815 թվականի հունվարին նրանք պսակադրվեցին։

lord-byron-quote3

Բայրոնն առաջին հայագետներից է. Վենետիկի Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան Միաբանության վանականներից նա սովորել էր հայերեն, նրա օգնությամբ անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն են թարգմանվել մի շարք կրոնական և աշխարհիկ ձեռագրեր, ստեղծվել է անգլերեն-հայերեն բառարան։

Բայրոնի ստեղծագործությունները բարձր են գնահատել այնպիսի հայ գրողներ, ինչպիսիք են Ղևոն Ալիշանը, Հովհաննես Թումանյանը և այլք:




Լրահոս