Ղազախստանում վթարի արդյունքում 16 մարդ է զոհվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղազախստանի հարավում գտնվող Ժամբիլսկի նահանգում 16 մարդ է զոհվել «Գազել» ու Mercedes-Benz Sprinter մեքենաների բախման արդյունքում:

Տուժածները տեղափոխվել են հարևան Կարագանդին նահանգի հիվանդանոցներ, տուժածներից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է:

Երկու մարդ մահացել է արդեն բուժհաստատություն ժամանելուն պես:

Ինչպես հայտնում են տեղի ոստիկանությունից, զոհվածների թվում Ղրղզստանի 12 քաղաքացիներ են եղել :




Լրահոս