Այս տարվա մայիսին հրաժարական ներկայացրած Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը երկար անգործ չմնաց: «Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Գասպարյանն օրերս նոր պաշտոն է ստացել ՀՀ կապի եւ տրանսպորտի նախարարությունում: Մեր տեղեկությունը հաստատեց նաեւ Գասպարյանը՝ հայտնելով. «Հատուկ կապի տնօրեն եմ նշանակվել, դա մասնագիտական աշխատանք չէ, ես էլ աշխատանքային փորձ ունեմ, որեւէ խնդիր չկա աշխատանքները կազմակերպելու հարցում»: «Ժողովուրդ»-ի հարցին, թե ումից է ստացել նոր աշխատանքի առաջարկը, Նոր Նորքի նախկին թաղապետն ասաց. «Աշխատանք է, դա ի՞նչ կապ ունի, դիմել եմ աշխատանքի հարցով, ընդառաջել են»:
ՆՈՐ ՊԱՇՏՈՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ